Ստամբուլի Բաղջըլար թաղամասում տեղի ունեցած բանկի կողոպուտը տեսագրվել է անվտանգության տեսախցիկների կողմից։

Զինված հանցագործը բանկում կարողացել է վնասազերծել անվտանգության աշխատակցին եւ արագ վերցնելով  29 հազար լիրա եւ 1900 դոլար, հեռացել է։

Ավելի ուշ հանցագործը ձերբակալվել է եւ ոստիկաններին ասել է, թե ընկերուհու մոտ գնալու համար է թալանել բանկը։ Նա պնդել է, թե ընկերուհին ապրում է Հոլանդիայում, իսկ այդ փողերով ինքը պետք է ինքնաթիռի տոմս գներ։

Տեսախցիկի ֆիքսածը կարող եք նայել այստեղ։