Հուլիսի 16-ին հանրապետությունում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ Արմավիրի եւ Կոտայքի մարզերում եւ Արագածոտնի նախալեռներում։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +22+25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+18+20, ցերեկը՝ +29+31,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+25,
Լոռիում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +22+26,
Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +22+24,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+17+21, ցերեկը՝ +29+34,
Արարատում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,
Արմավիրում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+21+24, ցերեկը՝ +34+36,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+29։





























