Այսօր՝ հուլիսի 15-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքնենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, ապա առաջ ընթացել, բախվել երկաթե սյանը ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն. դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ պնդում էին, որ վիրավորները պայմանագրային զինծառայողներ են:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունները:
Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: