Երևանի քաղաքապետ, Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը շնորհավորել է շրջանավարտներին ավարտական հոբելյանական երեկոյի կապակցությամբ․

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի սիրելի շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա առթիվ:

Ձեր ապագան կարևոր է մեզ համար, և մենք ձգտում ենք ապահովել մեր ուսանողների համար լավագույն պայմանները:

Համալսարանում կրթությունը ավելի լավը դարձնելու համար մենք գործադրել ենք բոլոր ջանքերը՝ կրթության պայմանների բարելավման, հետազոտական կարողությունների զարգացման և ուսանողների համար նորարարական հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:

Վստահ եմ, ձեր ստացած գիտելիքներով դուք կարևոր ներդրում եք ունենալու մեր մայրաքաղաքի և մեր երկրի զարգացման ու թվային տեխնոլոգիաների արդի մարտահրավերները հաղթահարելու գործում»։