Առնվազն 48 պաղեստինցի զոհվել է Գազայի հատվածին Իսրայելի օդուժի հասցրած զանգվածային հարվածների հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
Մեկ ժամից էլ քիչ ժամանակում իսրայելական օդուժի հասցրած երեք հարվածներից սպանվել է 48 մարդ։ 25 մարդ զոհվել է Նուսեյրաթի ՄԱԿ դպրոցում, Գազայի կենտրոնական հատվածում, 18 մարդ՝ հարավային Խան Յունիսում եւ 5 մարդ՝ Բեյթ-Լահինում (Գազայի հյուսիս), նշել է հեռուստաալիքը։
Al Jazeera-ն նշել է, որ Պաղեստինի դեմ իսրայելական ռազմական ագրեսիայի հետեւանքով 2023թ. հոկտեմբերի 7-ից զոհվել է 38 713 քաղաքացի, որոնց մեծ մասը՝ կանայք եւ երեխաներ, եւ ավելի քան 89 հազար պաղեստինցի վիրավորվել է։





























