Ո՞րն էր Խորհրդային Միությունում ամենակայունը։ Ժամանակավոր դժվարությունները…
Խորհրդային Միությունն այլեւս չկա, բայց կան ժամանակավոր դժվարություններ։ Հատկապես «ժամանակավոր» դժվարություններ են զգացվում Երևանի աղբահանության հարցում։
Խնդիրը տարբեր շրջաններում փոփոխական հաջողությամբ է լուծվում. ինչ-որ տեղ իրավիճակն ավելի լավ է, իսկ որոշ տեղեղերում վիճակն ուղղակի անհույս է...
Աղբահանության առումով ամենավատ շրջաններից մեկը Մալաթիա-Սեբաստիան է։ Ահա այսպիսի աղբի սարեր են՝ բնակելի շենքերի և հասարակական տրանսպորտի կանգառների անմիջական հարևանությամբ։
Բացի ոչ գեղագիտական տեսարանից և գարշահոտությունից, նման մինի-աղբանոցները հղի են մոծակների միջոցով փոխանցվող վտանգավոր հիվանդությունների, դրանց թվում՝ լեշմանիայի տարածմամբ։
NEWS.am-ի թղթակցին չի հաջողվել կապվել քաղաքապետարանի աղբահանության ծառայության հետ և պարզել տեղի ունեցածի պատճառը։
Մինչդեռ դիտարկումները ցույց են տալիս, որ աղբահանությունը բարելավվում է հենց այս ծառայության ղեկավարի փոփոխությունից հետո։ Ուրեմն մի՞թե պետք է մշտական հիմունքներով ռոտացիա կազմակերպել, քանի որ ծառայությունն ու քաղաքային իշխանություններն ի վիճակի չեն հարցն այլ կերպ լուծելու։ Ինչպես ասում են՝ նոր ավելը...




























