Գյումրիի թիվ 40 դպրոցի կառավարման խորհուրդը այսօր` նոյեմբերի 26-ին ընտրել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ եւ դասվար: Ֆիզկուլտուրայի ուսուցի համար հայտ ներկայացնողները 5-ն են, բայց քննություններին մասնակցել են 4-ը, 8 մասնագետ հավակնություն է ներկայացրել դասվարի թափուր տեղի համար:
Ուսուցչի ընտրությունները, որպես կանոն, կայանում են գրավոր եւ բանավոր քննությունների տեսքով, վերջում գնահատում է կառավարման խորհուրդը, ներկայանում են դիտորդներ Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունից: Սակայն այսօր գրավոր քննությունը դեռ չսկսված Շիարկի մարզպետարանի դիտորդները դուրս են եկել քննասենյակից, ազատ լսարան են պահանջել, որպեսզի դիմում հասցեագրեն Շիրակի մարզպետին: Բանն այն է, որ դպրոցի հանձնաժողովը հրաժարվել է կրթության վարչության գրավոր թեստերով քննություն ընդունելուց եւ ներկայացրել է սեփական թեստերը:«Այստեղ մի պրոբլեմ ծագեց, մենք ամբողջ մարզում կրթության վարչության կողմից թեստերի բանկ է ձեւավորված, էդ բանկը ուղարկվում է դպրոց, այսինքն մի քանի հարց, էդ հարցերից ձեւավորում են թեստեր:Սակայն 40-րդ դպրոցի խորհուրդը մերժեց ընդունել այդ հարցերի բանկը, նրանք ասում են, որ իրենք սեփական հարցաշարը ունեն»,- ասել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության մասնագետը: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հնարավոր է արդյոք ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվի, մարզպետարանի ներկայացուցիչը պատասխանել է.« Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, գրություն ենք հասցեագրելու Շիրակի մարզպետին»:
Հայտի է, որ ուսուցչի ընտրության մեխանիզմը ծրագրի վերջին բարեփոխումների կարեւր բաղկացուցիչ մաս է համարվում: Ու սրա տրամաբանությունը կայանում է նրանում, որ դպրոցի տնօրենի՝ ուսուցիչ ընտրելու , կամայական նշանակումներ անելու, այդ թվում նաեւ կաշառք վերցնելու ռիսկը նվազագույնի հասցվի: «Շիրակի մարզում բոլոր նմանատիպ ընտրությունները կայացել են հետեւյալ սցենարով», կրթության վարչությունը մշակում է գրավոր տեստերի,- նշել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության մասնագետ, դիտորդ Մակար Մելքոնյանը: Իսկ 40-րդ դպրոցի գործադիր տնօրեն, հանձանժողովի նախագահ Արսեն Ալեքսանյանը, բացատրել է, որ իրենք հավատարիմ են մնացել օրենքի տառին. «ՀՀ ԿԳ նախարարի 1262 հրամանի 20-րդ եւ 27-րդ կետով՝թեստերը կազմում է հանձնաժողովը, ինչը եւ արել ենք մենք, ուղղակի շարժվել ենք պետության կառավարման լիազոր ներկայացուցչի հրամանով»,- ասել է Արսեն Ալեքսանյանը:
Ի դեպ հանրապետական կուսակցության անդամ Արսեն Ալեքսանյանը եւս նոր է ընտրվել 40-րդ դպրոցի տնօրեն , նա մինչ այդ Գյումրիի 27-րդ դպրոցի տնօրենն էր, հետագայում նոյեմբերի 28-ին միայնակ առանց մրցակցի, մասնակցելով 40-րդ դպրոցի գործադիր տնօրենի թափուր մրցույթին, դարձավ 40-րդ դպրոցի գործադիր տնօրեն:




























