«Կանաչապատում» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհ է բռնկվել, բաց տարածքում այրվում է մեծ քանակությամբ ցախ։ Այս մասին  NEWS.am-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Նաիրիտ գործարանի տարածքում հրդեհի բռնկման մասին լուրերին։ Մեկնել են ՆԳՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակն էլ հայտնել է, որ սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերը՝ հրդեհի տեսարանով, «Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» ՀՕԱԿ-ի տնկարանից է, որտեղ այրում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը։