ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը արդյունավետ հանդիպում է ունեցել Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանի հետ՝ քննարկելու Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի առաջընթացը և արդյունքները։ Հայտնում են Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից:

Ծրագրի նպատակն է արդիականացնել մետրոպոլիտենը և բարելավել երևանցիների կյանքի որակը՝ խրախուսելով հասարակական տրանսպորտի ավելի լայն օգտագործումը և նվազեցնելով մեքենաների արտանետումների ծավալը: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ հարևանության ներդրումային հարթակի կողմից։



























