Ֆիլիպիններում հյուրանոցներից մեկի պայթյունի հետեւանքով նվազագույնը 3 մարդ է զոհվել, 27-ը վիրավորվել են:
Associated Press-ը գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ի երեկոյան, հյուրանոցի երկրորդ հարկում`հարեւան սենյակներում գտնվող երկու բնակիչների ակնթարթային մահվան պատճառ դառնալով: Երրորդ անձը մահացել է պայթյունից առաջացած փլատակների տակ մնալու հետեւանքով:
Ըստ նախնական վարկածի` պայթել է ինքնաշեն ռումբ: Իշխանությունները կասկածում են, որ միջադեպին մասնակից են տեղի արմատական իսլամիստական խմբավորումները: Առայժմ դեպքի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել:




























