Տավուշի մարզում, նոյեմբերի 27-ի երեկոյան «Սորաններ» դենդրոպարկի տարածքում ավտոմեքենա է ընկել ձորը, կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21011» մակնիշի 24 ՍԼ 137 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 16-ամյա Ռոման Արամյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:
Հրշեջ-փրկարարների ուժերով ձորից դուրս են բերվել Ռ.Արամյանը, ուղեւորներ` 38-ամյա Դավիթ Մելիքբեկյանը, 30-ամյա Սուրեն Մելիքբեկյանը, 44-ամյա Ռաֆիկ Հովակիմյանը եւ 32-ամյա Արտակ Թումանյանը եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
Տուժածները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ Ռ.Արամյանը, Դ.Մելիքբեկյանը, Ս.Մելիքբեկյանը եւ Ռ.Հովակիմյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Ա.Թումանյանը ոտքի կոտրվածքով տեղափոխվել Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին կայուն:



























