Կրեմլը չի ​​կարող միջամտել կորպորատիվ և ընտանեկան գործերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Wildberries-ի և Russ-ի միաձուլմանն առնչվող իրավիճակին։

«Այս դեպքում չենք կարող խառնվել ոչ մի ընտանեկան հարաբերությունների, առավել եւս՝ գործնական հարաբերություններին... Դրան միայն կարելի է սատարել... Մենք չենք կարող միջամտել ո՛չ այս գործողություններին, ո՛չ ընտանեկան հարաբերություններին։ Այս թեման դուրս է մեր իրավասություններից»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Երեքշաբթի ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանդիպել է Վլադիսլավ Բակալչուկին և հայտնել, որ հանձնարարել է Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին ուսումնասիրել «Wildberries»-ի «Russ» խմբի հետ միաձուլմանն առնչվող իրավիճակը։