Երեւանում, նոյեմբեր 26-ին, ժամը 19:30-ի սահմաններում, 23-ամյա աղջիկը հարձակման է ենթարկվել իր շենքի մուտքում, որը գտնվում է Պուշկինի փողոցի վրա:
NEWS.am-ի աղբյուրների փոխանցնամբ, «ՍԱՍ» սուպերմարկետում տարադրամը փոխանակելուց հետո, նրան սկսել է հետեւել մի տղա եւ մտել շենք աղջկա հետեւից: Աղջիկը սպասել է, որ վերելակը շուտ կժամանի, սակայն տղան հասցրել է հարձակվել, հարվածել աղջկան էլէկտրաշոկ սարքով եւ հափշտակելով պայուսակը` փախել:
NEWS.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը եւ ավելացրեց, որ հանցագործը դեռ չի հայտնաբերվել:



























