Երեւան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 48 շենքի 24-րդ բնակարանում, նոյեմբերի 25-ին, հայտնաբերվել է ծխահեղձ եղած տղամարդու դի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բնակարանում մասամբ այրվել են բազմոցը եւ բազկաթոռը, որի հետեւանքով տան բնակիչ, 84-ամյա Վագարան Գեւորգյանը ծխահեղձ է եղել:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:



























