Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում, նոյեմբերի 26-ի գիշերը տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Յուգոպոլիսը», ենթադրաբար, մահացածը Հայաստանի քաղաքացի է: Նա իր հայրենակիցների հետ Կրասնոդար էր եկել աշխատանք գտնելու, նրա ինքնությունը պարզվում է:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է սպանության մեջ կասկածակվողը, ով նույնպես ՀՀ քաղաքացի է: Պարզվել է, որ տղարամդիկ միասին խմիչք են օգտագործել, հետո նրանց միջեւ վեճ է ծագել, որն ավարտվել է դանակահարությամբ: Տղամարդկանցից մեկը մյուսին դանակի մի քանի հարված է հասցրել:
Բացի այդ, սպանվածի վզի վրա եւս հայտնաբերվել են դանակի հարվածների հետքեր: Քննիչները ենթադրում են, որ փորձել են կտրել սպանվածի գլուխը:
Քրեական գործի քննությունը շարունակվում է:



























