ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ինդոնեզացի գործընկեր Ռետնո Մարսուդիին խոստացել է Մոսկվայից ուղարկել նույն բրոշը, ինչպես ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայինն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լաոսում ԱՍԵԱՆ-ի նախարարների խորհրդի շրջանակներում կայացած բանակցությունների ժամանակ Մարսուդին խոստովանել է, որ հիացած է զարդարանքով և հնարավորության դեպքում խնդրել է դրա պատճենը: Լավրովը, ռուսական սովորության համաձայն, անմիջապես առաջարկել է Մարսուդիին նվիրել իրեն դուր եկած իրը, սակայն պարզվել է, որ այն կարված է Զախարովայի հագուստի վրա։ Բրոշը դիվանագետի ձյունաճերմակ վերնաշապիկին ամրացնում է սև ատլասե ծաղկի թերթիկները՝ շողացող միջուկով։
Ռուս նախարարը ելք է գտել ու խոստացել Մոսկվայից նվեր ուղարկել։
Լավրովը ռուսական պատվիրակության գլխավորությամբ հուլիսի 25-ից 27-ը այցով գտնվում է Լաոսում։ Նրա մասնակցությունը նախատեսվում է Ռուսաստան-ԱՍԵԱՆ ձևաչափով արտգործնախարարների հանդիպումներին, Արևելյան Ասիայի գագաթնաժողովին և ՀԳՀԾ-ի տարածաշրջանային անվտանգության ֆորումին։
Լավրովը խոստացել է Ինդոնեզիայի ԱԳՆ ղեկավարին ուղարկել նույն բրոշը, ինչպիսին Զախարովայինն է

Հասանելի է
русскийԹեմա




























