Գեղարքունիքի մարզում, նոյեմբերի 26-ին, հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքի Կողպեկցյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Քյավառ» ռեստորանի տանիքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ,այնուհետեւ պահանջվել է օգնություն`դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.59-ին, մարվել`19.46-ին:
Այրվել են «Գոռ 97» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանի ձեղնահարկի փայտյա կառուցատարրերը՝ 35×23մ մակերեսով եւ միջհարկային ծածկը՝ կախովի առաստաղով:



























