Լոռիի մարզում, նոյեմբերի 25-ին, Ծաթեր գյուղում մթերային պահեստ է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ.Վիրաբյանին պատկանող մթերային պահեստի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.11-ին, մարվել`12.47-ին:

Այրվել են մթերային պահեստի տանիքը՝ 600 քմ մակերեսով, պահեստում կուտակված 90տ կարտոֆիլ եւ 8տ ցորեն: