Մեծ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ, Իսրայելին զենք վաճառելու հարցում սահմանափակումներ կմտցնի, հայտնել է Middle East Eye պարբերականը։
Ակնկալվում է նաև, որ Լոնդոնը միաժամանակ հետ կկանչի Միջազգային քրեական դատարանի՝ իսրայելական բարձրաստիճան ղեկավարների ձերբակալման հրամանի վերաբերյալ իր առարկությունները:
Լրատվամիջոցները՝ վկայաչելով Լեյբորիստական կուսակցության իրազեկ աղբյուրներին, հայտնել են, որ կառավարությունն, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին որոշակի սահմանափակումներ կմտցնի զենքի վաճառքի վրա, սակայն վաճառքը լիովին չի դադարեցվի։
Արտգործնախարար Դևիդ Լամմին անցյալ շաբաթ հայտարարեց, թե իր պաշտոնավարման առաջին իսկ օրը Իսրայելի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխանության համապարփակ վերանայում է պահանջել:
Ըստ իրազեկ աղբյուրների՝ սահմանափակումները կազդեն հարձակողական զենքի վաճառքի վրա:





























