Հունաստանը պաշտոնապես հավանություն է տվել ԱՄՆ-ից 20 միավոր F-35 Joint Strike կործանիչ գնելու առաջարկին՝ պաշտպանության լայնածավալ արդիականացման շրջանակում, հայտնել է Associated Press գործակալությունը։
«F-35 կործանիչների ընդունման նամակը ստորագրվել և ուղարկվել է Միացյալ Նահանգներ»,- հայտարարել է պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Աթենքի մերձակայքում տեղակայված ավիաբազա կատարած այցի ժամանակ։
Ըստ հույն նախարարի՝ ձեռքբերումը զսպման հզոր ներկայություն կստեղծի մեր տարածաշրջանում:
Ակնկալվում է, որ ԱՄՆ պաշտպանական հսկա Lockheed Martin-ի արտադրած հինգերորդ սերնդի ինքնաթիռի մատակարարումները կմեկնարկեն 2028 թվականին, մինչդեռ Հունաստանը պահպանում է 8,6 միլիարդ դոլար արժողությամբ 20 միավոր լրացուցիչ F-35 կործանիչներ գնելու իրավունքը:
Ըստ Հունաստանի պաշտոնատար անձանց՝ առաջին 20 ինքնաթիռների գնումը լրացուցիչ աջակցությանը զուգահեռ երկրի բյուջեին մոտ 3,5 միլիարդ դոլար կարժենա:





























