Դաղստանի Կասպիյսկ քաղաքում հատուկ միջոցառումներ են անցկացվում, հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավապահ կառույցների աղբյուրին։

«Կասպիյսկում հատուկ միջոցառումներ են անցկացվում։ Լենինի փողոցի բազմաբնակարան շենքի բնակիչները տարհանվել են»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Սոցցանցերի տեղական խմբերում բնակիչները հայտնել են, որ անհայտ անձինք բարիկադավորվել են բնակարաններից մեկում և սպառնում են պայթյունով։