Կասպիյսկի բազմաբնակարան շենքում խուզարկություններ են անցկացվել, ստուգվել է այնտեղ ինքնաշեն պայթուցիկ սարքի առկայության մասին հաղորդումը։ Շենքի բնակիչները տարհանվել են, ТАСС -ին հայտնել են տարածաշրջանի իրավապահ կառույցները։

«Ալֆերովի փողոցում որոնողական աշխատանքներ են ընթանում։ Տեղեկություն է ստացվել, որ այնտեղ ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել։ Տեղեկությունը ճշտվում է։ Անվտանգության նկատառումներից ելնելով տան բնակիչները տարհանվել են։ Խուճապի պատճառ չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Խուզարկությունների արդյունքում կան ձերբակալվածներ։ «Աշխատեցինք հանցագոծներին կանխելու ուղղությամբ»,- նշել է  գործակալության զրուցակիցը։

Իր թելեգրամյան ալիքում Դաղստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան հայտնել է, որ բնակարանում բարիկադավորված մարդկանց վերբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։