Արաբական աշխարհի սեքսուալ դժգոհության նոր դեպք է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում` Էր-Ռիադում: Լրատվամիջոցները հաղորդում են «սեքսուալ մոլագարների» մի խմբի մասին, որը սեքսով են զբաղվում կրոնական ոստիկանության շտաբի առջեւ, որը գործում է արժանի վարքի խրախուսման եւ չարիքների կանխման հանձնաժողովին կից, հաղորդում է NEWSru Israel–ը:

Գիշերը` շտաբի մոտակայքում, ավտոմեքենա է կայանվել, որի մեջ գտնվել են երեք տղամարդ եւ մեկ կին: Այդ չորսը դուրս են եկել ավտոմեքենայից եւ սկսել են սեքսով զբաղվել ոստիկանության բարոյականության շտաբի առջեւ, հաղորդում է emirates247.com կայքը: 

Ամբողջ «մոլագարները» նկարահանել են վիդեոտեսախցիկով` ակնհայտորեն ձեռք առնելով բարոյականության պաշտպաններին: Նրանից մեկը նկատել է շտաբի վրա տեղակայված տեսախցիկը, որից հետո ջարդել են այն եւ փախել «դեպքի վայրից»:

Հանձնաժողովի աշխատակիցները, առավոտյան գալով աշխատանքի, տեսեն են ջարդված տեսախցիկը, սակայն տեսագրությունը վնասված չի եղել: Դրա միջոցով վերականգնել են սեքս-ակցիայի մասնակիցները դիմանկարները: Երկու «հանցագործներ» երեք ժամ անց ձերբակալվել են: Կինը եւ տղամարդկանցից մեկը գտնվում են հետախուզման մեջ, գրում է «Սաբկ» թերթը:

«Սեքսուալ մոլագարներին» բռնելու վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել է Կալաշնիկով տիպի ավտոմատ: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ օրգիան կազմակերպել են հանցագործները: Բոլոր երեք տղամարդիկ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են, իսկ կնոջ ազգության մասին ոչինչ հայտնի չէ: