Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հանդիպել են Վիենտյանում ԱՍԵԱՆ-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Բանակցությունների սկզբում ՌԴ ԱԳՆ ղեկավարը թուրք գործընկերոջը հարցրել է Լաոս ժամանելու ժամի մասին։ Ֆիդանը ասել է, որ ժամանել է ուրբաթ առավոտյան: Իր հերթին Լավրովը նրան ասել է, որ ինքը ժամանել է մեկ օր առաջ և արդեն անցկացրել է հինգ երկկողմ և մեկ եռակողմ հանդիպում։





























