Բազմաթիվ մարդկանց Գերմանիա տեղափոխվելու պատճառներից մեկը առողջ աշխատաշուկայի և արժանապատիվ աշխատավարձի հնարավորությունն է։ 2024 թվականին ԳԴՀ-ում միջին վիճակագրական աշխատողը տարեկան վաստակում էր 51900 եվրո: Որո՞նք են Գերմանիայում ամենաբարձր վարձատրվող աշխատանքները:

Եթե ​​կարծում եք, որ կարող եք ինչ-որ բան վաճառել որևէ մեկին, և ձեզ դուր է գալիս մեծ գործարքներ կնքելու գաղափարը, ապա անշարժ գույքի գործակալ (կամ ամերիկյան անգլերենով ռիելթոր) դառնալը կարող է լինել ձեր ճանապարհը: Իհարկե, ձեր վերջնական աշխատավարձը կախված կլինի ձեր հաջողությունից և ձեր տարածքում գտնվող գույքի շուկայից, սակայն Stufyflix-ը միջին գումարը գնահատում է ամսական մոտ 3930 եվրո, գրում է aussiedlerbote-ը:

Գերմանական քաղաքներում հասարակական տրանսպորտի վարորդները, որպես կանոն,  տարեկան վաստակում են մոտ 40 000 եվրո: Այս մասնագիտության ընտրության մեծ առավելությունն այն է, որ սովորաբար անհրաժեշտ է լինում  գերմաներենին տիրապետել  B1 կամ B2 մակարդակներով․ շատ ավելի կարևոր է ունենալ վարորդական իրավունք և սովորելու պատրաստակամություն ցուցաբերել: Նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել կարիերան, լավ նորությունն այն է, որ նախնական ուսուցումը տևում է ընդամենը մոտ վեց ամիս, և այս ժամանակահատվածում կարող եք ստանալ արժանապատիվ աշխատավարձ՝ 2100 եվրոյից մինչև 2800 եվրո:

Ամսական մոտ 5800 եվրո միջին աշխատավարձով ՏՏ ոլորտը գերմանական աշխատաշուկայի ամենաեկամտաբեր ոլորտներից մեկն է։

Որակավորում ստանալուց հետո Գերմանիայում միջին վիճակագրական ատաղձագործը տարեկան վաստակում է մոտ 43 700 եվրո, բայց այդ գումարը կարող է բարձրանալ  մինչև 52 000 եվրո:

Հարսանյաց հանդեսների և միջոցառումների ամենաբարձր վարձատրվող կազմակերպիչները տարեկան վաստակում են մինչև 100 000 եվրո: