Սկանդալային WikiLeaks կայքն արժանացել է ավստրալիական Walkley մրցանակի, որը հայտնի է որպես ավստրալիական Պուլիտցեր` «լրագրության մեջ ամենամեծ ավանդի համար»: Այս մասին, ըստ Lenta.ru-ի, նշված է մրցանակբաշխության կայքում:

Անկախ լրագրողներից կազմված ժյուրիի հայտարարության համաձայն, WikiLeaks կայքի հիմնադիրները ցուցադրեցին իերնց հավատարմությունը լրագրության ավանդույթներին: Ժյուրիի գնահատմամբ, WikiLeaks-ի հրապարակումները թղթակիցներին այնքան սենսացիաներ տվեցին, որքան շատերը չեն հրապարակում իրենց ողջ կյանքի ընթացքում: Բացի այդ, կայքի հիմնադիրները իրենց գործողություններով դաժան վեճեր առաջ բերեցին լրագրության ապագայի վերաբերյալ:

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը չի կարողացել մասնակցել Walkley մրցանակի հանձնման արարողությանը, որը կայացել է նոյեմբերի 27-ին: Փոխաները, նա տեսաուղերձ է ուղարկել, որտեղ շնորհակալություն է հայտնել ժյուրիին եւ քննադատել Ավստրալիայի կառավարությանը, որը չի պաշտպանել իրեն, որպես իր քաղաքացի: Նա Ավստրալիայի վարչապետին մեղադրել է վախկոտության մեջ:

Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանջը ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում եւ սպասում է իրեն Շվեդիա արտաքսելու վերաբերյալ գործի վերանայմանը: Նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ: