Նեապոլում 2000-ամյա սարկոֆագը միկրոխցիկի միջոցով սկզբնապես հետազոտելուց հետո հնագետներն այնքան ոգեշնչվեցին իրենց տեսածով, որ առաջին անգամ ոտք դրեցին կնքված դամբարանի ներս: Բայց երբ նրանք հազարավոր տարիների համար կնքված սարկոֆագի ներսում անցուղի բացեցին, իրենց գտած մումիայի վիճակից ապշեցին, գրում է Popular Mechanics հանդեսը։
Հնագետների խումբը` հետազոտող Սիմոնա Ֆորմոլայի գլխավորությամբ, ուսումնասիրելով Նեապոլի հյուսիս-արևմուտուքի Կերբերուսի դամբարանը, հայտնաբերել են գերազանց պահպանված վիճակում դեմքով դեպի վեր պառկած մի տղամարդու, ասվում է Նեապոլի քաղաքային հնագիտության, կերպարվեստի և լանդշաֆտի տնօրենի հայտարարության մեջ:
Մարմինը ծածկված էր սավանով և շրջապատված բազմաթիվ առարկաներով, դրանց թվում՝ քսուքների մի քանի սափորներով և մարմինը մաքրելու գործիքներով, որոնք հաճախ օգտագործվում էին թաղման արարողաության մեջ։ Գիտնականների թիմը կարծում է, որ հանգուցյալին ցուցաբերվող հատուկ խնամքը, դիակի մոտ հայտնաբերված առարկաներով հանդերձ, հուշում են, որ սարկոֆագում գտնվող անձը եղել է այն ընտանիքի անդամը, ում համար էլ դամբարանն ի սկզբանե կառուցվել է:
«Կերբերոսի դամբարանը շարունակում է արժեքավոր տեղեկություններ տրամադրել Լիտերնումի մերձակայքի Ֆլեգրյան տարածքի մասին», - ասվում է Իտալիայի մշակույթի նախարարության ղեկավար Մարիան Նուցցոյի հայտարարության մեջ. «Անցյալի մասին գիտելիքների ընդլայնմամբ և միջկարգապահական բնույթի հետազոտությունների հնարավորություններ առաջարկելով»:
Այժմ գիտնականների թիմը տեղեկության նոր գանձարան ունի, որը պետք է հայթայթել:
«Վերջին ամիսներին,- նշել է Նուցոն,- թաղումներից և նստվածքների շերտերից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունները զգալի քանակությամբ տվյալներ են հաղորդել հանգուցյալի մարմնի հետ վարվելու և օգտագործված թաղման ծեսերի վերաբերյալ, ինչը զգալիորեն հարստացրել է մեր գիտելիքների համայնապատկերը»։
Փորձագետների կարծիքով՝ այնտեղ հայտնաբերված ծածկոցը, հավանաբար, հանքայնացվել է թաղման խցի ներսում յուրահատուկ կլիմայական պայմանների պատճառով: Գործվածքի հետազոտությունը շարունակվում է, սակայն հնագետները հույս ունեն պարզել դամբարանում օգտագործված մանվածքի կառուցվածքը, տեսակը և որակը: Նրանք հույս ունեն, որ այս տեղեկությունը կօգնի լրացուցիչ սոցիալական և մշակութային մանրամասներ բացահայտել:
Քանի որ մնացորդների ԴՆԹ-ի վերլուծությունը դեռ ընթացքի մեջ է, թիմը միաժամանակ շարունակում է հետազոտել օրգանական նյութերը, ներառյալ սարկոֆագի ներսում հայտնաբերված ծաղկափոշին: Նրանք արդեն պարզել են, որ մարմինը, ամենայն հավանականությամբ, բուժվել է չենոպոդիումի (Chenopodium) հոմեոպաթիկ հատիկների վրա հիմնված քսուքներով, որը հայտնի է նաև որպես սագի ոտք, և պահպանման բարելավմանւ համար նախատեսված օշինդր:
Նախարարությունը հուսով է, որ սարկոֆագում հայտնաբերված բոլոր ասպեկտների հետագա նմուշառումն ու վերլուծությունը շրջակա նեկրոպոլիսի մասին լրացուցիչ տեղեկություններ կտան, ինչը կօգնի 2000 տարի առաջ Նեապոլի սոցիալական և մշակութային տեսքի մասին ավելի ընդլայնված պատկերացում կազմել:





























