Աբխազիայի ներքին տեղահանվածների հարցերով նախարար Դավիթ Պացացիան, հետևելով Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին, ընդդիմադիր TV Pirveli հեռուատաալիքից զրպարտության համար դատական ​​հայցով տուգանք է պահանջել։ Ըստ NewsGeorgia-ի՝ դրա մասին հայտնել է հեռուստաալիքի տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեն։ Նշվում է, որ Պացացիան Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի փեսան է։

Նա իր ղեկավարած գերատեսչությունում խախտումների մասին լուրերի պատճառով դատարան է դիմել։ Լրագրողները վկայակոչել են փախստականների վերաբնակեցման կենտրոնների վերանորոգման ընթացքում միջոցների չարաշահման մասին պետական ​​աուդիտի եզրակացությանը։ Միևնույն ժամանակ, նրանք շեշտը դրել են այն փաստի վրա, որ ծախսված միջոցների հետքը տանում է դեպի Պացացիա։

2023 թվականի նոյեմբերին Թբիլիսիի քաղաքային դատարանը մասնակիորեն բավարարել էր նախարարի հայցը՝ TV Pirveli-ին պարտավորեցնելով նրան 15 հազար լարի վճարել և հերքել խնդրո առարկա տեղեկությունը։

Գրեթե միաժամանակ Թբիլիսիի դատարանը որոշում է ընդունել Կախա Կալաձեի հայցի վերաբերյալ։ Վերջինս պահանջել էր, որ TV Pirveli-ն Թբիլիսիի քաղաքապետին կոռուպցիայի մեջ մեղադրած հեռուստահաղորդավարի արտահայտության պատճառով իրեն բարոյական վնասի համար 100 հազար լարի վճարի։ Այս բողոքի հիման վրա դատարանը նաև 15 հազար լարի տուգանք է սահմանել։ Կալաձեի և Պացացիայի ներկայացուցիչները նույն օրը՝ հուլիսի 26-ին, կապ են հաստատել կատարողական բյուրոյի հետ։