Los Angeles Times-ը հրապարակել է իր ընթերցողների նամակները, որոնք ծայրահեղ վրդովմունք են հայտնել ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի կապակցությամբ։

«Որևէ մեկը պետք է բացատրի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ով քննադատում էր Գազայի հատվածում պատերազմի դեմ հանդես եկող ցուցարարներին, որ այս երկրում ցույցերը մեր ժողովրդավարական գործընթացի մի մասն են: Նա կարող է ցուցարարներին կոչել ինչպես ուզում է, բայց նրանք ավելի շատ իրավունքներ ունեն փողոցում, քան նա այն ամբիոնի հետևում, որտեղ խոսում է Կոնգրեսի հետ:

Իսկ ի՞նչ կասի հազարավոր իսրայելցիների մասին, որոնք բողոքում են իր քաղաքականության դեմ տանը: Արդյո՞ք նրանք ևս «Իրանի օգտակար հիմարներն են»։ «Այն փաստը, որ Նեթանյահուն օգտագործում է իսրայելցի պատանդների հետ կապված իրավիճակը հանուն իր քաղաքական շահի, կարծես թե չի խանգարում իր հայրենակիցներից շատերին անտեսել իր վերջնական նպատակը, այն է՝ մնալ իշխանության ղեկին և խուսափել հետապնդումից կամ նույնիսկ բանտարկությունից», - գրել է պարբերականի ընթերցողներից մեկը:

Հրապարակման մեկ այլ ընթերցողի կարծիքով՝ Իսրայելի կողմնակիցները պետք է ամենաբարձրը բղավեն Նեթանյահուի և Իսրայելի գործողությունների դեմ։

«Իսրայելի կողմնակիցները պետք է ամենաբարձր բղավեն Նեթանյահուի և Իսրայելի կողմից Գազայում վերջին ինը ամիսների ընթացքում ոչնչացման ու մահվան դեմ: Մենք՝ ամերիկացիներս, պետք է գիտակցենք, որ մեր դոլարներն են նպաստում այս խելագարությանը։ Սա իսկապես այն է, ինչ մենք ուզում ենք, որ մեր ժառանգությունը լինի»: