ԱՄՆ իշխանությունները «լուրջ մտավախություն ունեն», որ Վենեսուելայի իշխանությունների հայտարարած նախագահական ընտրությունների արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը։ Դրա մասին Քառակողմ անվտանգության երկխոսության (QUAD) մասնակից երկրների՝ Ավստրալիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիային արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք տեսել ենք Վենեսուելայի ընտրական հանձնաժողովի հայտարարությունը։ Լուրջ մտահոգություններ ունենք, որ հրապարակված արդյունքները չեն արտացոլում Վենեսուելայի ժողովրդի կամքը կամ ձայնը»,- ասել է նա։
Ըստ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի քվեաթերթիկի՝ արձանագրությունների 80%-ը հաշվելուց հետո Նիկոլաս Մադուրոյին թեկնածությանը հավանություն է տվել ընտրողների 51,2%-ը։





























