Թուրքիայի Բաթման նահանգի ընտանիքներից մեկի անդամները Վանի երկրաշարժի տուժվածներին օգնություն են ուղարկել, սակայն սխալմամբ ոսկով լի բարձ են ուղարկել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սուդեմիրների ընտանիքում խառնել են 2 միեւնույն ձեւն ունեցող բարձերը եւ սխալմամբ 12 հազար լիրա ոսկով լի բարձն են ուղարկել Վանի երկրաշարժից տուժածներին։ Այնուհետ ընտանիքի անդամները գնացել են այն մեքենայի հետեւից, որը տարել էր օգնություն տանող բեռները, սակայն որեւէ արդյունքի չեն հասել։
Նշվում է, որ ընտանիքի անդամները հայտարարել են, թե բարձը գտնողին հազար լիրա պարգեւատրում է սպասվում։



























