Չիլիի կառավարությունը չի ճանաչում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը Վենեսուելայի նախագահական ընտրություններում, քանի դեռ այն չեն հաստատել միջազգային դիտորդները։
Դրա մասին հայտարարել է Չիլիի արտգործնախարար Ալբերտո վան Կլավերենը։
«Հարկ ենք համարում սպասել միջազգային դիտորդների կարծիքին, ինչպես նաև բոլոր արձանագրությունների վերլուծությանը, որը պետք է ստուգի ընդդիմությունը։ Մենք ձեռնպահ կմնանք չստուգված ցանկացած արդյունք ընդունելուց»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։





























