Պետք է հարգել Վենեսուելայի նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Նման հայտարարություն է արել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
«Վենեսուելայի ժողովուրդը հաշտ ու խաղաղ և մեծ թվով մասնակցությամբ քվեարկեց իր երկրի ապագայի համար: Նրանց կամքը պետք է հարգվի»,- ընդգծել է նա։
Բորելը հավելել է, որ Վենեսուելայում ընտրական գործընթացի թափանցիկության ապահովումը, ինչպես նաև ընտրությունների ժամանակ ձայների մանրամասն հաշվարկը «կենսական անհրաժեշտություն» է երկրի համար։
Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմությունը հայտարարել է, որ ընտրություններում աջակողմյան թեկնածու Էդմունդո Գոնսալեսն է հաղթել։





























