ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի դավանած փիլիսոփայությունը ներառում է մարդկության ոչնչացում: Դրա մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտարարել է ամերիկացի ձեռներեց, մուլտիմիլիարդատեր Իլոն Մասկը։

Գործարարը մեկնաբանել է անցած տարվա սեպտեմբերին Փենսիլվանիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հարիսի արած հայտարարությունը։

Փոխնախագահն այն ժամանակ  խոսել է կլիմայի փոփոխության վերաբերյալ ԱՄՆ երիտասարդ քաղաքացիների մտահոգությունների մասին։ Նա նշել է, որ այս համապարփակ խնդիրը երիտասարդների մեջ ընտանիք կազմելու և երեխա մեծացնելու հնարավորության առումով անվստահություն է ներշնչում։

Մասկը Հարիսին մեղադրել է մարդկությանը վերացնելու մտադրության մեջ։ Ըստ նրա՝ ԱՄՆ փոխնախագահի գաղափարախոսության բնական շարունակությունը գործնականում ամբողջ մարդկության բնաջնջումը կլիներ։