Իլոն Մասկը կոչ է արել ամերիկացի միլիարդատերերին խնդրել իրենց ընկերներին քվեարկել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին։ Այս մասին գրում է Washington Post-ը (WP)՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հրատարակության տվյալներով՝ Մասկն այս կոչով դիմել է միլիարդատեր ներդրող Նելսոն Պելցի առանձնատանը միջոցառման մասնակիցներին։ Հանդիպմանը մասնակցել են միլիարդատերեր և առաջատար քաղաքական ստրատեգներ։
Պարբերականը հայտնում է նաեւ, որ Մասքը «կատաղած» է եղել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության՝ երկրի սոցիալական քաղաքականության վերաբերյալ մոտեցումներից։ Ավելի վաղ, հաղորդվում էր, որ Մասկը նվիրատվություն է կատարել Թրամփի նախընտրական արշավին։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























