«Հեզբոլլահ» խմբավորումն իր Telegram ալիքում հայտնել է սահմանամերձ Ռաղեբ շրջանում իսրայելական մեքենայացված պարեկային ծառայության վրա հարձակման մասին, ինչի հետևանքով «Մերկավա» տանկ է խոցվել։
«Գործողության ընթացքում մեր զինվորները հակատանկային կառավարվող հրթիռով խոցել են հակառակորդի «Մերկավա» տանկը»,- ասվում է հաղորդագրության մեջ. «Ուղիղ հարված է գրանցվել զրահամեքենայի վրա, անձնակազմի անդամներից կան վիրավորներ»:
Հուլիսի 29-ի երկրորդ կեսին շիա մարտիկներն ավելի քան 30 հրթիռ են արձակել իսրայելական ռազմական ճամբարների ուղղությամբ՝ սահմանամերձ Թել Կարանտինա, ալ-Բաղդադի և ալ-Մալիքիա բնակավայրերում: Հայտարարության համաձայն՝ իսրայելցի զինվորականների շարքերում կան զոհեր։
«Հեզբոլլահ»-ը հայտնում է իսրայելական պարեկային ծառայության վրա հարձակման մասին

Հասանելի է
русскийՏեղադրություն




























