ԱՄՆ-ն Ուկրաինային Ուկրաինայի աջակցության հիմնադրամից 1,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի։ Այս մասին հայտնում է երկրի ռազմական գերատեսչությունը։

Մի քանի ժամ առաջ առցանց ճեպազրույցում Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարեց 200 միլիոն դոլար ռազմական օգնության մասին, որը կհատկացվի նախագահի լիազորությունների ներքո:

Զենքի նոր փաթեթը կներառի NASAMS և HIMARS հրթիռներ, հակաօդային պաշտպանության զինամթերք, հրետանային արկեր, էլեկտրոնային զսպման համակարգեր, պահեստամասեր և արբանյակային պատկերների առևտրային ծառայություններ: