Բրազիլիայում հանգստյան օրերին միանգամից երկու զանգվածային փախուստի դեպքեր են գրանցվել: Ազատության մեջ են հայտնվել 134 հանցագործներ, ընդ որում նրանց մեծ մասը համարվում է առանձնապես վտանգավոր, հաղորդում է The Univision Feeds թերթը: Առայժմ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրանց կեսին:

82 դատապարտյալներ փախուստի էին դիմել շաբաթ օրը Բարեյրաս բանտից, իսկ կիրակի 52 դատապարտյալներ փախել էին Սալվադոր քաղաքի բանտից:

Բարեյրասի դատապարտյալներն օգտվել էին տանիքի անցքից եւ տեղացող անձրեւից, որի պատճառով պահապանները ոչինչ չէին լսել եւ տեսել: Փախուստի մասին իրավապահներին հայտնել էին տեղացիները: Առայժմ ձերբակալել են այս բանտից փախածներից 28-ին: Երկրորդ փախուստն իրականացվել է դասական եղանակով, դատապարտյալները հարձակվել են պահապանների վրա եւ փախել: 52-ից ձերբակալել են միայն 15-ին: Փախած հանցագործների մեծ մասը ազատազրկման մեջ էր սպանությունների, ավազակության, թմրանյութերի վաճառքի համար: