Քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների հանդիպումը:
Նշենք, որ կայացած հանդիպման ընթացքում Բագրատ Սրբազանը խոսեց նախորդ շաբաթվա ավարտին Վայոց Ձոր կատարած այցի մասին՝ կիսվելով հանդիպումների ընթացքում ունեցած իր տպավորություններով:
«Այն Ջերմուկը, որ ես տեսել էի տարիներ առաջ, շենքերի պատկերներով բարելավված է, բայց՝ մարդկային այցելությունների տեսքով գրեթե չկա։ Համենայն դեպս, չկար այն պատկերը, որին մենք սովոր ենք տեսնելու։ Այնտեղ տաղավարներ կային, առևտուր անողներ կային, հարցրեցի՝ ինչպե՞ս է իրենց առևտուրը ընթանում, բոլորն էլ ուղակիորեն ասում էին, որ գրեթե առևտուր տեղի չի ունենում, որովհետև մարդկային հոսքը պակասել է: Հասկանալի է, չէ՞՝ ինչու է դա տեղի ունենում: Որովհետև վտանգը կախված է թե՛ քաղաքի, թե՛ պետության գլխին»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Հավաքի ընթացքում տեղի ունեցավ նաև քննարկում «Արժանապատիվ խաղաղություն. բանակցային գործընթաց՝ գնահատելով անցյալն և ներկան» թեմայով: Բանախոսը ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն էր:





























