Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին հայտարարել է Վենեսուելայի ընտրված նախագահ 2025-2031 թվականների համար։ Այս մասին հայտարարել է խորհրդի ղեկավար Էլվիս Ամորոսոն, փոխանցում է РИА Новости-ն։

«Վենեսուելայի Ազգային խորհուրդը, իր գործառույթներին համապատասխան, հաստատում է, որ քաղաքացի Նիկոլաս Մադուրոն նախագահ է, որն ընտրվել է հուլիսի 28-ին կայացած նախագահական ընտրություններում՝ երկրի սահմանադրությանը համապատասխան վեց տարի ժամկետով»,- համապատասխան ակտը կարդացել է Ամորոսոն։ Ընտրական հանձնաժողովի ղեկավարը ստորագրել է այն և հանձնել Մադուրոյին։