Նավթի գները երեքշաբթի առավոտյանչափավոր էժանացել են՝ նախորդ օրվա կտրուկ անկումից հետո:
Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,29 դոլարով (0,36%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 79,49 դոլարի։ Երկուշաբթի Brent-ն էժանացել է 1,35 դոլարով (1,7%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 79,78 դոլարի։
WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ նվազել են 0,32 դոլարով (0,42%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 75,49 դոլարի։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրն էժանացել է 1,35 դոլարով (1,8%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 75,81 դոլարի։
Երկու ապրանքանիշերն էլ երեք շաբաթ անընդմեջ մինուսով են ավարտվել:




























