Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկի (Կանաչներ) անվտանգությունն ուժեղացվել է նրա հասցեին հնչած սպառնալիքների պատճառով։ Այս մասին գրում է Die Welt թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ նախարարը բազմաթիվ սպառնալից նամակներ է ստանում։ 2023 թվականի ապրիլից ի վեր Հաբեկը մոտ 700 դիմում է ներկայացրել էկոնոմիկայի նախարարության և Բունդեսթագում (Գերմանիայի խորհրդարան) իր գրասենյակի միջոցով՝ մասնագիտացված իրավաբանական ընկերությունների օգնությամբ։

Նախարարին ուղղված որոշ հաղորդագրություններ իրական սպառնալիքներ են պարունակում։ Այդ կապակցությամբ, ինչպես նշում է թերթը, ուժեղացվել է Հաբեկի անվտանգությունը։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը Die Welt-ին չի մեկնաբանել այս տեղեկությունը՝ նշելով, որ անվտանգության հարցերը սովորաբար չեն մեկնաբանում։