«Արձակուրդը բանակի հետ» ազգային արշավի շրջանակում երիտասարդների համար անցկացված ամառային ուսումնամարզական հավաքին արդեն 15 հազար լեհ է մասնակցել: Դրա մասին հայտնել է լեհական Bankier.pl ինտերնետային պորտալը։

«Միայն այս տարի հինգ ռոտացիա է անցկացվել, և 15 հազար մարդ վերապատրաստվել է այս կերպ», - հայտարարել է Գլխավոր բանակի հավաքագրման կենտրոնի ներկայացուցիչ մայոր Ռենատ Միչոն։

27-օրյա ուսումնամարզական հավաքին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր դատվածություն չունեցող Լեհաստանի քաղաքացիները։ Ուսումնական ճամբարի ավարտին յուրաքանչյուր կամավոր կստանա ռազմական մասնագիտություն և 6 հազար զլոտի (մոտ 1,5 հազար դոլար): Կանանց համար, որոնք, ըստ կենտրոնի, կազմում են կամավորների մոտավորապես 30%-ը, բանակային պատրաստության առանձին ծրագիր է նախատեսված։

«Արձակուրդը բանակի հետ» ծրագիրը մեկնարկել է հունիսի 1-ից և կավարտվի սեպտեմբերի 14-ին։ Ւրենց կյանքը զինվորական ծառայության հետ կապել ցանկացող ուսումնամարզական հավաքի մասնակիցները մինչև պայմանագիր կնքելը պետք է 11-ամսյա վերապատրաստում անցնեն։