Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլաս Մադուրոյին՝ Վենեսուելայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հայտնում է Xinhua-ն։ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը հայտարարել է նախագահական ընտրություններում Մադուրոյի հաղթանակի մասին։ Այս ֆոնին երկրի փողոցներում բողոքի ցույցեր են սկսվել։