Հայ-չինական հարաբերությունների զարգացումը մեծ դեր է խաղում Հարավային Կովկասի տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Այս մասին Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի կազմավորման 97-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը հայտարարեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցզյանը։ Կցորդն իր խոսքի մի մասը փոխանցեց հայերեն։
Նա ընդգծել է, որ չինական բանակը նպաստում է համաշխարհային խաղաղության պահպանմանը։ «Չինական բանակը խաղաղասեր է»,- ընդգծել է նա՝ հիշեցնելով, որ ՉԺՀ-ն զարգացնում է համագործակցությունը աշխարհի 150 երկրների հետ, իսկ 1800 չինացի զինվորականներ ծառայում են որպես խաղաղապահներ։
Հայտարարելով, որ Չինաստանի և Հայաստանի քաղաքակրթությունները հազարամյակներ առաջ են ապրում, ռազմական կցորդն ընդգծել է բռնության դեմ պայքարի անսասան ոգին։ «Չինաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է, այն հիմնավորված է, և դրա ներուժն անսպառ է»,- նշել է կցորդը՝ հավելելով, որ չինական կողմը պատրաստ է զարգացնել համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում։




























