Հայկական բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի սեպտեմբերին կայանալիք Սյանշանի 11-րդ համաժողովին։ Այս մասին Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի կազմավորման 97-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

ՀՀ ՊՆ ղեկավար կազմի անունից շնորհավորելով տոնի առթիվ՝ գեներալը նշել է, որ ժամանակակից չինական բանակը բազմաթիվ սերունդների մարտիկների ժառանգորդն է, ովքեր նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի օրինակ են։

«Չինաստանը Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկն է»,- ընդգծել է Ասրյանը՝ նշելով երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումը։ Նրա խոսքով, կա չօգտագործված ներուժ, որը պետք է օգտագործել։ 

ARS_6491.JPG (216 KB)

ARS_6535.JPG (183 KB)