Հայաստանում Չինաստանի դեսպանությունը նշում է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 97-ամյակը։
Ելույթ ունենալով այս առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ՝ ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգն ընդգծել է Պեկինի հանձնառությունը աշխարհում խաղաղության և կայունության, հավասարության վրա հիմնված բազմաբևեռ աշխարհի ձևավորման, բարեփոխումների, առևտրի ընդհանուր գլոբալացման։ Գործերի ժամանակավոր հավատարմատարը հայտարարել է, որ ազգային անվտանգությունը Չինաստանի զարգացման հիմքն է։
Չինաստանը ներդաշնակ հարաբերությունների կողմնակից է, որոնք նպաստում են գլոբալ մարտահրավերների լուծմանը, ուստի հրապարակել է գլոբալ անվտանգության նախաձեռնության հայեցակարգը, նշել է դիվանագետը։
«Չինաստանը և հայ ժողովուրդը հավատարիմ են խաղաղությանը»,- ընդգծել է Չեն Մինգը՝ հիշեցնելով, որ դիվանագիտական հարաբերությունների 32 տարիների ընթացքում կողմերը բազմիցս վերահաստատել են իրենց հավատարմությունը փոխադարձ ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը։
ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը նշում է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 97-ամյակը (ֆոտո)

Հասանելի է
русскийԹեմա


























