Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները չորս հրթիռ են արձակել Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ, որտեղ «Հեզբոլլահ» շիա աշխարհազորայինները գրասենյակներ ունեն։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Հարեթ-Հորեյկի շրջանի վարչակազմի աղբյուրը, ըստ նախնական տեղեկությունների, սպանվել է զինված կազմավորումների երկու հրամանատար։

Հարվածը հասցվել է այն հատվածում, որտեղ գտնվում է Բահմանի հիվանդանոցը՝ Լիբանանի մայրաքաղաքի հարավում գտնվող «Հեզբոլլահ» կենտրոնակայանից 100 մետր հեռավորության վրա, հայտնում է աղբյուրը։ «Այնտեղ, որտեղ հրթիռներն ընկել են, մի քանի տներ ավերվել են, կայանված մեքենաները վնասվել են», - ասաց նա։