Բեյրութի հարավային արվարձանում իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարին: Առնվազն մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է Al Jazeera-ն:

Իսրայելական բանակը հայտարարել է, որ դա պատասխան է երեք օր առաջ անդրսահմանային հրթիռակոծության, որի հետևանքով զոհվել է 12 երեխա և դեռահաս:

Լիբանանի անվտանգության բարձրաստիճան աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ ավիահարվածը թիրախավորել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարին, և նրա ճակատագիրն անհայտ է մնում: