Նավթի էտալոնային գները չորեքշաբթի առավոտյան կտրուկ վերականգնվում են՝ նախորդ օրվա լուրջ անկումից հետո, քանի որ ներդրողները գնահատում են իրավիճակը Մերձավոր Արևելքում և ԱՄՆ պաշարների վերաբերյալ ոչ պաշտոնական տվյալները:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմում է մեկ բարելի դիմաց՝ 79,7 դոլար, ինչը 1,07 դոլարով (1,36%) բարձր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Նախորդ օրը այդ պայմանագրերը էժանացել են 1,15 դոլարով (1,4%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 78,63 դոլարի։

Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսների ժամկետն ավարտվում է չորեքշաբթի սեսիայի ավարտին։ Ավելի ակտիվորեն վաճառվող հոկտեմբերյան պայմանագրերը սակարկությունների ընթացքում թանկացել են 1,28 դոլարով (1,64%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 79,35 դոլարի:

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում աճել են 1,3 դոլարով (1,74%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 76,03 դոլարի։ Երեքշաբթի պայմանագիրը նվազել է 1,08 դոլարով (1,4%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 74,73 դոլարի։ Երկու ապրանքանիշերն էլ նախորդ օրը հունիսի 5-ից թարմացրել են իրենց նվազագույնը: